Վաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան |МедиаМесс

Հայաստան Քաղաքականություն 07 մայիսի 2024, 13:39

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Մոսկվա։

Ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասաց, որ նախագահելու է ԵԱՏՄ նիստը, ապա հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ։

«Կքննարկենք մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը»,- նշեց նա։

«Օրակարգը շատ բազմազան է Ռուսաստանի հետ, և գիտեք նաև, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, այդ խնդիրների մի մասը բարձրաձայնվել է, և մենք երբեք այն կարծիքին չենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են բարձրաձայնվելու համար: Մենք այն կարծիքին ենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են այդ թվում Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսները հանելու նպատակադրումով»,- ասաց վարչապետը: