Ռուսաստանում մարդու սիրտ կերած մարդակերը և մոլագար մարդասպանն ազատ են արձակվել |МедиаМесс
Աշխարհ 02 մայիսի 2024, 13:44Վոլգոգրադի բնակիչ Դմիտրի Մալիշևը 10 տարի առաջ սպանել է տաջիկ միգրանտ բանվորին, հանել նրա սիրտը, տապակել բանջարեղենով և կերել։ Նա նկարահանել է ողջ ընթացքը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru–ն։
Տղամարդը պատմել է, որ գնացել է Ուկրաինա՝ «հատուկ ռազմական գործողության գոտի»՝ «հանուն Ռուսաստանի ավանդական արժեքների պահպանման»։ Այնտեղ նա հանդիպել է մոլագար մարդասպան Ալեքսանդր Մասլեննիկովին, ով մի քանի տարի առաջ դաժանորեն սպանել է երկու աղջիկների: Նրանց մարմինները գտել են թաղված անտառային գոտում։
Մալիշևը սոցիալական ցանցերում հրապարակել է երկու արյունարբու հանցագործների լուսանկարը՝ գրկախառնված։ Հայտնի է, որ մարդակերն այժմ ծանր վերքով հիվանդանոցում է։