Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան |МедиаМесс
Հայաստան 30 ապրիլի 2024, 17:39Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ահմեթ Յըլդըզը, փոխանցում է Report պարբերականը։
Նրա խոսքով՝ «Տավուշի չորս գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»:
«Պետք է նշել, որ Հայաստանը գիտակցել է իր պատասխանատվությունը և ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Դա, առաջին հերթին, դրական ազդեցություն կունենա այդ երկրի տնտեսության վրա»,- ասել է թուրք դիվանագետը: