Կինն ինքն իրեն կեսարյան հատում է կատարել խոհանոցային դանակով (լուսանկար) |МедиаМесс
Ժամանց 27 փետրվարի 2024, 17:03Պերուում մի կին խոհանոցային դանակով կեսարյան հատում է կատարել ինքն իրեն, մինչ ամուսինը զվարճանում էր բարում։ Այս մասին հայտնում է Goosebumps տելեգրամյան ալիքը։
Ըստ տելեգրամյան ալիքի, երբ 40-ամյա Ինեսը ծննդաբերելիս է եղել, ամուսինը զվարճանում էր հարեւան գյուղի բարում։ Միաժամանակ կծկումներն ավելի են ուժեղացել, և կինը, չդիմանալով ցավին, որոշել է 15 սանտիմետրանոց խոհանոցային դանակով կտրվածք անել իր որովայնի վրա։ Երրորդ փորձի ժամանակ կնոջը հաջողվել է մոտ 17 սանտիմետր երկարությամբ ուղղահայաց կտրվածք անել, որի միջով ձեռքերով դուրս է քաշել երեխային։
Դրանից հետո նա կտրել է երեխայի պորտալարն ու կորցրել գիտակցությունը։ Ավելի ուշ նա արթնացել է և օգնության է ուղարկել վեցամյա որդուն, տղան տուն է բերել անասնաբույժի։ Վերջինս կարել է կտրվածքը կարի թելով։
Դեպքից 16 ժամ անց կինը հետազոտվել է վիրաբույժների կողմից։ Պարզվել է, որ նա վնասել է իր աղիքները. բժիշկները «աշխատել են սխալների վրա»։ 10 օր անց պերուացի կինը նորածնի հետ արդեն դուրս է գրվել տուն։