Ի՞նչ հիվանդությունների դեպքում կարող է մարդը հանկարծ արթնանալ գիշերները |МедиаМесс
27 նոյեմբերի 2024, 11:50Գիշերները հանկարծակի արթնանալը կարող է լինել ներքին օրգանների հիվանդությունների հետեւանք, հավաստիացնում է սննդաբան Յանա Պրուդնիկովան (Ռուսաստան)։
Ինչպես նշել է Ria.ru-ն, երբեմն հոգեբանական վիճակները կարող են ստիպել մարդուն արթնանալ գիշերները, բայց այդ խնդրի հետեւում կարող են կանգնած լինել նաեւ ներքին օրգանների հիվանդությունները։«Գիշերերն արթնանալը, զուգարան գնալու կամ սառնարանից օգտվելու համար, առաջին նշաններն են այն բանի, որ պետք է գնալ բժշկի եւ բուժզննում անցնել»,- ասել է Պրուդնիկովան։
Ըստ նրա, եթե մարդը գիշերներն արթնանում է, առաջին հերթին պետք է ստուգել ենթաստամոքսային գեղձի, լյարդի եւ մակերիկամների աշխատանքը։
«Առնվազն պետք է ստուգել շաքարային կորը (ածխաջրերի հանդեպ տոլերանտության թեստ)։ Պետք է ստուգել նաեւ ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի բիոքիմիան։ Բժիշկները նաեւ պետք է ստուգեն մակերիկամները՝ որոշելու համար կորտիզոլ հորմոնի մակարդակը»,- ասել է սննդաբանը։Նա ավելացրել է, որ քնի հետ կապված դժվարությունների կարող են հանգեցնել նաեւ էնդոկրինային խախտումները՝ կապված ադրենալինի արտազատման հետ։
«Եթե մարդը գիշերը պառկում է քնելու, բայց շուռումուռ է գալիս, չի կարողանում քնել եւ շատ է ցանկանում ուտել, ապա դա վկայում է այն մասին, որ նրա մոտ ադրենալինն ակտիվորեն անցնում է արյան մեջ։ Դա կարող է անգամ սուբկլինիկական մակերիկամային դիսֆունկցիա լինել։ Գիշերը մարդը պետք է քնի։ Ոչ մի կարիքի համար մարդը գիշերը քնից չպետք է արթնանա»,- ասել է Պրուդնիկովան։