Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը |МедиаМесс
24 նոյեմբերի 2024, 15:16Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17 տարեկան հասակում կորցրել էր որդիներից Արսենին։
Որդեկորույս մոր՝ Ժասմենա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջը ողողված է ցավակցության, ափսոսանքի. զարմանքի … խոսքեր։ Ընտանիքի հարազատները, բարեկամները, մտերիմները պապանձվել են։
Այս տարվա հուլիսին մայրը, շնորհավորելով Արթուր ծնունդը, գրել էր.
« Ծնունդդ շնորհավոր տղես։ Աստծո աջը միշտ հովանի լինի քեզ բալես, գիտեմ որ տխուր ես քանի որ մենակ ես, բայց խնդրում եմ այդպես չմտածեա, քանի որ եղբայներդ երկնային աշխարհից քեզ միշտ ուժ ու եռանդ կփոխանցեն, կպաշտպանեն քեզ ամեն մի փորձությունից, Տե’ր ջան, պահես ու պաշտպանես իմ սիրուն բալին, խնդրում եմ այդ մեկը գե’թ, թո»ղ մնա ինձ հետ»։
Արթուրը ամուսնացած էր, ունի մեկ դուստր և երկու որդի, որոնց անվանել էր իր մահացած եղբայրների անունով` Արսեն և Արտյոմ։