Ինչ հիվանդությունների մասին կարող է վկայել բերանի տհաճ հոտը |МедиаМесс

Ժամանց 26 փետրվարի 2024, 15:18
Main Image

Դեպքերի 90%-ում բերանի տհաճ հոտի պատճառ են հանդիսանում հենց ատամնաբուժական պատճառները։ Դրանք ներառում են ատամնաքարը, կարիեսը, ստոմատիտը, պարոդոնտիտը և այլն: Այս մասին «Gazeta.ru»-ին հայտնել է ատամնաբույժ-թերապեւտ Պավել Պիսարյովը։

«Հալիտոզը (բերանի տհաճ հոտը) ատամների կարիեսի, բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների և անորակ ատամնաշարի առաջին նշանն է։ Այդ դեպքերում տհաճ հոտն անընդհատ զգացվում է մարդու կողմից, իսկ բերանի խոռոչի հիգիենայի միջոցները կարճ ժամանակով են օգնում հաղթահարել բերանի տհաճ հոտը և չեն կարող ամբողջությամբ վերացնել խնդիրը»,- պարզաբանել է Պիսարևը։

Որպես կանոն, բերանի խոռոչի նման հիվանդությունների դեպքում նեխածության հոտ է գալիս։ Այլ հոտերը կարող են վկայել այլ պաթոլոգիաների զարգացման մասին:

«Օրինակ, բերանից ձկան հոտը, որը հիշեցնում է ամոնիակ, կարող է երիկամների անբավարարության նախազգուշական նշան լինել»,- նշել է մասնագետը։