«Դիլիջանի անտառում պարբերաբար շամանական ծեսեր են կատարում». Ոսկան Սարգսյան |МедиаМесс

Հասարակություն 30 սեպտեմբերի 2024, 00:27
Main Image

Ոսկան Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Դիլիջանի անտառում շամանակա՞ն, թե՞ սատանայական ծեսեր են կատարում Video Player Դիլիջան քաղաքի բնակիչ տղամարդն իր հեռախոսի մեջ լրագրողիս ցույց տվեց տեսանյութ, որտեղ Դիլիջանի անտառում , մեծ ծառի շուրջ սպիտակ, հղկված քարեր են դրված, երկու կճուճ, որի մեջ երկու կենդանի օձեր են։ Տղամարդն ասաց, որ տեսանյութը ինձ կտրամադրի, սակայն դրանք ձայներից մաքրելուց հետո, որովհետև տեսանյութում լսվում են այն նկարողի խոսքերը, զարմացական արտահայտությունները։ Տղամարդն ասաց, որ անհայտ անձինք Դիլիջանի անտառում պարբերաբար շամանական ծեսեր են կատարում»։