Նախկինների օրոք իմ առաջ դռներ են փակվել. Ագնեսա Շահնազարյանի անկեղծ խոստովանությունը |МедиаМесс
Հասարակություն 29 սեպտեմբերի 2024, 18:44Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը հյուրընկալվել էր 24 TV-ին ու խոսել էր իր հասցեին հնչող քննադատությունների, երկրում տիրող իրավիճակի մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
«Հայի մի տեսակ կա, որը անհասկանալի և անընդունելի է ինձ համար։ Էս ինչ նախանձ, քինախնդրություն, խոսում են ինչ-որ մարդու մասին։ Ինչի՞ եք խոսում, ինչի՞ եք էդքան չարացած։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որն արդեն անտանելի է դարձել, վերջին մի քանի ամիսներին նկատում եմ, խեղդվում եմ արդեն, որ մտնում ես համացանց տեսնում ես էդ չստացված մարդկանց նեգատիվը լցնում են մյուսների վրա։ Այնպիսի անեծքներ ես կարդում վերջին շրջանում։