Լույս աշխարհ են եկել զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը |МедиаМесс

Հասարակություն 20 օգոստոսի 2024, 22:40
Main Image

Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը։



Մարիամի և Աննայի լույս աշխարհ գալու կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք հերոսի ծնողներին, ընտանիքին, հարազատներին` մաղթելով, որ փոքրիկների ծննդյան ավետիսը մխիթարություն, հույս, հավատ ու երջանկություն բերի նրանց սրտերին։


Թող փոքրիկների մանկության հեքիաթը հյուսվի խաղաղ հայրենիքում։



------


Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին, Բերդ համայնքի Տավուշ գյուղում։


Սովորել է Տավուշի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։


2020 թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։


Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին` տարբեր ճակատներում։


Նահատակվել է պատերազմի 12-րդ օրը` հանուն հայրենիքի։


----


Փա՜ռք Վարուժանին և բոլոր նահատակներին։


 


Բերդի համայնքապետարան