Երևանում տաքսու վարորդը գնացել է ուղևորի տուն և ատրճանակի սպառնալիքով վերցրել 1400 դրամ |МедиаМесс
Հասարակություն 20 օգոստոսի 2024, 13:58Օգոստոսի 19-ին, ժամը 23.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Տոյոտա» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը 400 մետրի համար իրենից 1800 դրամ է պահանջել, որը ինքը չի տվել, սակայն դրանից հետո նա եկել է իր տուն և ատրճանակի սպառնալիքով վերցրել է 1400 դրամը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են վարորդի ինքնությունը: Երևանի բնակիչ 33-ամյա երիտասարդը օգոստոսի 20-ի գիշերվա ժամը 2.10-ին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Հանգամանքները պարզվում են:
Այդ մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից: