Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին և կոչ արել «պատրաստ լինել ցանկացած սադրանքների» |МедиаМесс
Քաղաքականություն 03 օգոստոսի 2024, 15:14Ադրբեջանական բանակը միշտ պետք է բարձր մակարդակի վրա պահպանի իր մարտունակությունը, որպեսզի ոչ ոք չկարողանա Ադրբեջանի հետ խոսել թելադրանքի և վերջնագրերի լեզվով, հայտարարել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը։
Սպուտնիկ Ադրբեջանի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ նվիրված առաջին կիսամյակի արդյունքներին։
Վերլուծվել են ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումները՝ «Հայաստանի կողմից պայմանական սահմանին սադրանքների դեմ», ասված է հաղորդագրությունում։
Հասանովը կոչ է արել բանակի ղեկավարությանը պատրաստ լինել ցանկացած սադրանքների։