Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը ազատ է արձակվել |МедиаМесс
Հասարակություն 29 հուլիսի 2024, 23:16Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը ազատ է արձակվել, ձերբակալման 72 ժամը լրացել է, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր չեն եղել:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում, ծեծում է երեխային:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը: