Մանկական ուղեղային կաթված ունեցող Լիլիթն օգնության կարիք ունի |МедиаМесс

Հասարակություն 28 հուլիսի 2024, 22:29
Main Image

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում բնակվող 11-ամյա Լիլիթ Սիմոնյանը մանկական ուղեղային կաթված ախտորոշումն ունի, նրա բուժման համար օգնություն է հարկավոր: NEWS.am-ի հետ զրույցում Լիլիթի մայրը՝ Լիաննան պատմեց, որ ընտանիքում 3 անչափահաս երեխա կա, իրենք անապահով են, նպաստ եւ թոշակ են ստանում:

«Երեխան 2 անգամ վիրահատվել է՝ 6 տարի առաջ եւ նախորդ տարի, երեխայի վերջույթներն է վնասված, արհեստական ջիլ են ավելացնում, մյուս վիրահատությունը նախատեսված է 12 կամ 13 տարեկանում: Հիմա երեխային վերականգնողական բուժում է հարկավոր: Երեխան պարտաճանաչ է, աշխույժ, դպրոց է գնում, իհարկե, իմ օգնությամբ: Երեխան այս պահին վերականգնողական բուժում է անցնում, հիմա լող են նշանակել, որն արժի 55 հազար դրամ՝ 24 պարապմունքը»,- պատմեց Լիաննան՝ նշելով, որ երեխան Դավթաշենի «Դելֆին» լողավազանն է հաճախելու, սակայն գումարի պատճառով չեն կարողանում գնալ:

Լիաննան նշեց, որ իրենք ստանում են 34 000 դրամ նպաստ եւ 37 000 դրամ թոշակ երեխայի համար, նրա ամուսինն էլ օրավարձով բանվոր է աշխատում:

Լիաննայի հետ կապ կարող եք հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 077 01 34 70:

Լիաննայի քարտային հաշվեհամարն է՝ Ակբա բանկ 4355 0539 2341 4504 Lianna Simonyan: