Ո՞վ է մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը |МедиаМесс

Հասարակություն 27 հուլիսի 2024, 17:33
Main Image

Լրագրող Սյուզի Բադոյանը մանրամասներ է հայտնել Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակից։ Նրա անունը Հերմինե է։

«Երեխայի ծեծի տեսանյութի «հերոսն է». չեն հանրայնացնում անձը, բայց ես կասեմ` ձերբակալված բարբարոս կինը Հերմինեն է։ Դաստիարակ է։

Կրկնում եմ` ԴԱՍՏԻԱՐԱԿ
ԻՆՔԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ Է ՍԵՐՈՒՆԴ

ճիշտ է ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն հարգեցին անմեղության կանխավարկածի գործոնը,    Վեդու փողոցից ձերբակալման կադրեր չհրապարակվեցին` ավանդույթը խախտելով, ու գիտեք ինչու?
Դե որովհետեւ այս կինը ընդդիմադիր չէ, սույն կինը իր հայացքներով ճիշտ հակառակ կողմն է ԴԱՎԱՆՈՒՄ։ Նորանշանակ տնօրեն Թերեզայի հետ ՔՊ-ի թիմակից է։

ի դեպ նորանշանակ տնօրեն Թերեզա Ղազարյանն էլ, փոխանցեցին, որ  ՔՊ-ավագանու անդամ է եղել`  մինչ նշանակումը։ Երեխայի հայրն է խիստ վրդովված։ Ասում են` երեխայի հետ կատարվածից տեղեկացել են հայտնի տեսանյութից հետո։

Վեդու քննչականից է ձերբակալվել դաստիարակը, իսկ համագյուղացիները վստահ են,  որ արագ կփակեն թեման, կանցնեն առաջ։ Բարբարոս տիկինը չի պատժվի։

Քանի որ Վեդու համայնքապետ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ մտերիմ է սույն տիկինը
Ընկերոջ` ոմն Արթուրի մորաքրոջ հարսն է։ Չնայած ինքը` Գարիկ Սարգսյանը, բավական կոշտ տոնով համոզում է,  որ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստա»։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: