Ով է իր անչափահաս երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած ու նկարահանած մայրը․ նոր մանրամասներ |МедиаМесс
Հասարակություն 27 հուլիսի 2024, 14:05Իր անչափահաս երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած մայրը կալանավորվել է։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ այդ զազրելի դեպքն արձանագրվել է Երեւանում. 31-ամյա մայրը իր տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, այդ թվում՝ նմանակել սեռական հարաբերություն, սեռական կարիքների բավարարում, ինչը տեսանկարահանել է եւ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ուղարկել տարբեր օգտատերերի՝ գումար ստանալու կամ թմրանյութ ձեռք բերելու համար։
ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գ. Աբրահամյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կինը կալանավորվել է։
Նրան առաջադրված է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2- րդ և 4 -րդ կետերով, այն է՝ սեռական հարաբերություններ կամ սեկսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում սեռական հարաբերությունների նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով՝ ՝ անչափահասի նկատմամբ՝ օգտագործելով ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվելը։
Նշենք, որ նշված հոդվածը նախատեսում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։