Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական վանդալիզմի զոհ |МедиаМесс
Մշակույթ 22 փետրվարի 2024, 17:29Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները դարձել են ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհը, հայտնում է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը։
Լուսանկարներից պարզ է դառնում, որ եկեղեցու տարածքում արդեն սկսվել են շինարարական աշխատանքները, հանվել է Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը, արձանագրություններով քարերից մեկը, եկեղեցու տարածքում նաև չկան խաչքարերի բեկորները։