«Երազում եմ, որ հայրենիքս ունենա արժանի ղեկավար». Լիլու |МедиаМесс
Ժամանց 24 հուլիսի 2024, 15:17Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երգչուհի Լիլուն, ում հետ կապ ենք հաստատել Միացյալ Նահանգներից:
– Ամենամեծ սուտը, որ լսել եք Ձեր մասին:
-Ամենամեծ սուտը, որ լսել եմ իմ կյանքում դա 2008 թվականին էր, որ ես ունեմ 5 տարեկան երեխա և հանձնել եմ մանկատուն: Դա ամենասարսափելի սուտն էր ինձ համար:
– Կենցաղում ի՞նչը տանել չեք կարողանում:
– Երբ տան հատակին ինչ -որ հետք տեսնեմ, տան մաքրությունն ինձ համար պետք է հնարավորինս իդեալական լինի:
– Իսկ ի՞նչն եք հաճույքով անում:
-Ներկայումս հաճույքով քնում եմ, ինչը հաճախ չեմ կարողանում անել:
– Ձեր կյանքի ամենադժվար շրջանը:
-Երբ նոր էի տեղափոխվել Միացյալ Նահանգներ, առաջին մեկ տարին ամենադժվար փուլն էր:
– Փոքր ժամանակ ի՞նչ էիք երազում դառնալ:
-Փոքր ժամանակ երազում էի դառնալ լեռնագնաց, ոչ մի կապ չունի իմ բնագավառի հետ:
-Ինչի՞ց եք վախենում:
-Վախենում եմ, երբ երեխաներս հիվանդանում են, շատ վախկոտ եմ այդ առումով:
-Վատ մեկնաբանություններին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Մեկ-մեկ «չփխում» եմ գրողին, մեկ- մեկ էլ՝ ծիծաղով եմ վերաբերվում:
-Ինչի՞ց եք ամաչում:
-Ոչ մի բան չեմ անում, որից կարող եմ ամաչել:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Իմ բոլոր երազանքները կապված են իմ հայրենիքի հետ, միայն մտածում եմ, որ սահմանները լինեն ապահով, հայրենիքս ունենա արժանի ղեկավար: