Ողբերգական ու ցավալի դեպք՝ Արագածոտնում. մանրամասներ |МедиаМесс
Հասարակություն 24 հուլիսի 2024, 13:02Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա: Գրել է Գագիկ Շամշյանը։
Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված գյուղի տներից մեկի այգում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 40-ամյա Արմեն Ա.-ի դին՝ ծառից կախված վիճակոմ:
Դին իջեցնելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից:
Փրկարարները դին իջեցրել ու մոտեցրել են դիատարին: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: