ՌԴ քաղաքացուն առևանգել են, տարել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկը և հարազատներից 650.000 դոլար պահանջել |МедиаМесс
Հասարակություն 23 հուլիսի 2024, 23:34Հուլիսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանում։
Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և Ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանում առևանգել են ՌԴ քաղաքացու և նրանից պահանջել խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանի և Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Ըստ այդ տեղեկությունների՝ առևանգվածը ՌԴ քաղաքացի, 32-ամյա Սերգեյ Ֆեռովն է, ով կատարվածի մասին հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկել իր ընկերոջը՝ ՌԴ քաղաքացի Վ․ Ռուդնիցկինին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։