Երևանում քաղաքացին հայտնել է, որ պատրաստվում է ինքնասպան լինել, «Աջարաբեթ»-ով 5 մլն դրամ է կրվել |МедиаМесс

Հասարակություն 23 հուլիսի 2024, 12:33
Main Image

Հուլիսի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ գտնվում է Երևան քաղաքի կամուրջներից մեկի վրա և պատրաստվում է իրեն ցած նետել, իսկ դրա մեղավորը «Աջարաբեթն» է, որտեղ ինքը տանուլ է տվել 5 մլն դրամ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գևորգյանի գլխավորությամբ։

Երևանի կամուրջներից և ոչ մեկի վրա այդ քաղաքացին չի հայտնաբերել և հեռախոսազրույց են ունեցել նրա հետ, ով ներկայացել է, ասելով, որ իր անունը Հայկ է: 

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։