ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին |МедиаМесс
Հասարակություն 22 հուլիսի 2024, 13:30Հուլիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Բաքվում ապօրիաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է ԱՊԱ-ին։
Իր այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ։
ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին։