Գոհար Ավետիսյանը բնակարան է գնել անտուն տատիկի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ |МедиаМесс

Ժամանց 10 հուլիսի 2024, 20:12
Main Image

Հանրահայտ վիզաժիստ Գոհար Ավետիսյանը հայտնի է իր առատաձեռնությամբ։ Կարիերայի ամենասկզբից նա անհատույց գեղեցկացրել է շատ աղջիկների, որոնք երազում էին այդ մասին։ Գոհարը նաեւ հաճախ այցելում է մանկատներ։ Բայց նրա վերջին արարքը չի կարող հիացմունք չառաջացնել։

Իր ինսթագրամում Գոհարը պատմել է, թե ինչպես է մեկ տարի առաջ փողոցներից մեկում հանդիպել անտուն մի տատիկի եւ չի կարողացել անտարբեր անցնել ու սկսել է օգնել նրան։ Ավելի ուշ Ավետիսյանը կնոջն է հանձնել բնակարանի բանալին, որը մինչ այդ կահավորել էր։ Այդ ժամանակվանից Նադեժդա Վազգենովնան եւ Գոհարը անբաժան են դարձել։

«Մենք շուտով նշելու ենք Նադյա տատիկի հետ ծանոթության առաջին ամյակը։ Եվ ահա արդեն մեկ տարի նա ջերմության, անվտանգության, սիրո մեջ է եւ ոչ մի բանի կարիք չունի»,- գրել է Գոհարը։ «Ես չկարողացա անտարբեր անցնել նրա կողքով։ Ես հասկացա, որ այս երկրի վրա ավելի մեծ իմաստ չկա, քան ամեն օր մի ինչ-որ լավ բան անելը։ Ես համոզված եմ, որ մեզ այս երկիր ուղարկել են մեծ առաքելությամբ՝ ուրախանալ յուրաքանչյուր օրով եւ որքան հնարավոր է շատ բարիք գործել, օգնել միմյանց, որքան հնարավոր է»,- ավելացրել է նա։

Գոհարի երկրպագուները տպավորվել են հուզիչ հոլովակից հետո։ «Ոչ թե գեղեցկությունը կփրկի աշխարհը, այլ բարությունը», «Երեխաներին որդեգրում են, իսկ դուք տատիկ եք ձեռք բերել։ Ստացվում է՝ տատիկ եք որդեգրել», «Գոհար, դու անհավանական ես։ Ինչքան բարիք ու լույս կա քո ներսում, չեմ դադարում հիանալ», «Մեր կյանքը լի է իմաստով, երբ մենք օգնում ենք կարիքավորներին», «Ինչո՞ւ են հեյթերներն այդպես արձագանքում, ասես իրենք ամեն օր օգնում են ուրիշներին», «Գոհար, ձեր ծնողները հպարտանում են ձեզանով», «Ինչ հիանալի է, որ չեք մոռանում տատիկին»։


Նյութի աղբյուր՝ NEWS.am STYLE