Եղել են խնդիրներ ԱԱԾ տնօրենի, փոխվարչապետերի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ. Վահան Քերոբյան |factor.am| |МедиаМесс
Քաղաքականություն 25 հունիսի 2024, 23:39Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը տնային կալանքի ավարտից հետո հարցազրույց է տվել Factor TV-ին և որոշակի մանրամասնել հայտնել քրեական վարույթից ու իրեն առաջադրված մեղադրանքից։ Էկոնոմիկայի նախկին նախարարը նշել է, որ իրավապահները մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, բայց գործի նյութերն ապացուցում են հակառակը, որ բոլորն աշխատել են պետական շահի հիման վրա։
«Ես իմ աշխատանքում եղել եմ սկզբունքային, չեմ զիջել այն տեղերում, որը կլիներ իմ սկզբունքներից հետ կանգնել, բերել է նրան, որ տարբեր պաշտոնյաների հետ ես չեմ ունեցել լավ հարաբերություններ, որ իրենց կողմից ակնկալեի լավ վերաբերմունք։ Այդ թվում՝ ԱԱԾ տնօրենի։ Մի քանի էպիզոդով ես Արմեն Աբազյանի խնդրանքները չեմ կատարել՝ ինչ-որ մեկին ինչ-որ մի տեղ նշանակելու հարց էր։
Եղել են խնդիրներ ոչ միայն իր հետ, եղել են խնդիրներ փոխվարչապետերի հետ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և այլոց հետ։ Այն արժեհամակարգը, որը ՔՊԿ-ի արժեհամակարգն է, չեմ ուզել դրանից զիջումներ անել։ Ես չեմ խնդրել, խնդրանքներ էլ չեմ լսել»։