«Փաշինյանը համոզիչ քայլ կատարեց՝ հանձնելով 4 անկլավները, մյուս խնդիրը միջանցքն է». Ուորլիք |МедиаМесс
Քաղաքականություն 25 հունիսի 2024, 21:44ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդում քննարկում է ընթանում «Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության շեմին են» խորագրով։. Քննարկման բանախոսներն են ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը, Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Հանդսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուկ Քոֆին և Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի անդամ Էսմիր Ջաֆարովան: Այս մասին գրում է 24News.am-ը։
Հայաստանն ու Ադրբեջանը կարծես մոտենում են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, մոտենում են խաղաղությանը, սակայն դժվար է ասել, թե ինչպես ամեն ինչ կզարգանա: Նման կարծիք է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ նշելով, թե Փաշինյանը շատ համոզիչ քայլ կատարեց՝ հանձնելով «խնդրո առարկա չորս անկլավները»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը առանձնացրել է հարցերը, որոնց վրա, ըստ նրա, կենտրոնացած են հայ-ադրբեջանական բանակցությունները․ «Առաջինը անկլավների հարցն է»,- ասել է նա։
Մյուս խնդիրը սահմանազատման և սահմանագծման հարցն է, որը, նրա խոսքով, որի լուծումը բավական երկար ժամանակ կպահանջի։ Խնդիրներից Ուոլիքը առանձնացրել է նաև տրանսպորտի և կոմունիկացիաների հարցն է, մասնավորապես՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև։
Աղբյուրը՝ 24News.am