Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հшսցեին |МедиаМесс

Քաղաքականություն 25 հունիսի 2024, 16:10
Main Image
Ադրբեջանից կրկին մեղադրանքներ են հնչում Հայաստանի հասցեին։ Բաքվից պնդում են, թե իբր ականապատ դաշտերի քարտեզները, որոնք տրամադրել է Երևանը, ճշգրիտ չեն: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ականազերծման պետական գործակալությունը՝ ANAMA-ն։ Քարտեզների օգտակարությունը իբր թե չի գերազանցում 25 %-ը, հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը: «Վերամշակելով այս տվյալները՝ պարզ դարձավ, որ դրանց օգտակարությունը չի գերազանցում 25 տոկոսը, սա շատ ցածր ցուցանիշ է,-ասել է Սուլեյմանովը։ Նա հավելել է նաև, թե Երևանի կողմից տրված տվյալներն իբր ընդգրկում են միայն նախկին շփման գծին վերաբերող տեղեկությունները։