Հետեւանքներ կունենա․ ՌԴ փոխվարչապետը՝ Հայաստանի մասին |МедиаМесс

Քաղաքականություն 25 հունիսի 2024, 15:34
Main Image
Հայաստանի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ըստ նրա՝ քննարկումներ են ընթանում նաև ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու շուրջ։ Օվերչուկի խոսքով՝ այն օգուտները, որ ստանում է երկիրը Ռուսաստանի հետ մտերմությունից, պետք է ընկալել որպես վճար, որը Ռուսաստանի Դաշնությունը վճարում է իր անվտանգության և ռազմավարական խորության համար։ Որոշ ոչ տարածաշրջանային խաղացողների այնտեղ գալը հետեւանքներ կունենա։ Սա պետք է հասկանալ: Մենք այստեղ նվերներով չենք զբաղվում։ Մենք շահագրգռված ենք կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, լավ եղբայրական հարաբերություններով։