Մահացшծ ընտանիքի 4 անդամները գնում էին հանգստի. նոր մանրամասներ |МедиаМесс

Պատահարներ 24 հունիսի 2024, 18:46
Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթարից մահացած ընտանիքը գնում էր հանգստի։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Ֆիոլետովո գյուղի բնակիչներից մեկը։ Նշենք, որ այդ ավտովթարից մահացել է չորս անձ։ «Վալերին, իր կինը ու ևս 2 բարեկամ որոշել էին գնալ հանգստանալու, բայց տեղյակ չեմ, թե որտեղ ու գյուղից մոտ 100 մետր հեռու տեղի է ունեցել ավտովթարը։ Ասում են՝ բարձր արագությամբ է վարել ավտոմեքենան, դա էլ նման ողբերգության է հանգեցրել։ Մեքենայում բոլոր գտնվողները մահացել են։ Վալերին մեր դպրոցի նախկին տնօրեն էր, կինն էլ դպրոցում ուսուցչուհի էր աշխատում»,- պատմեց բնակիչը։ Նա նշեց, որ այժմ դեպքի վայրում քննիչներն աշխատում են, հանգամանքները դեռ կպարզվեն։