Արամ Գաբրիելյանովը հայտնվել է պատժամիջոցների ցուցակում |МедиаМесс

Քաղաքականություն 24 հունիսի 2024, 16:13
Main Image
Ռուսաստանի դեմ Եվրոմիության պատժամիջոցների նոր փաթեթում ներառվել է 68 ֆիզիկական և 46 իրավաբանական անձ։ Ցուցակում է հայտնվել նաև ռուսաստանաբնակ հայազգի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը. նրան մեղադրում են Ուկրաինայի դեմ ուղղված գործողություններին աջակցելու մեջ։ Սահմանափակումներ են կիրառվել նաև ռուսական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, մասնավորապես, երգիչ Շամանի (Յարոսլավ Դրոնով), երգչուհի Պոլինա Գագարինայի, դերասան Իվան Օխլոբիստինի, դերասան և բլոգեր Վյաչեսլավ Մանուչարովի դեմ: ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նաև միջազգային մանկական «Արտեկ» կենտրոնի, «Սովկոմֆլոտ» նավագնացային ընկերության, «Ուրալյան ավիաուղիների» դեմ։