Հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժին հայտնել են, որ շտապօգնության խումբը «Ամորձապարկի ձախ կեսի վերք արտաքին այրունահոսությամբ, ամորձապարկի հեմատոմա, աջ ազդրի միջային մակերեսի վերք» աղտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Վ-ը Թ․-ին:
shamshyan.com-ի հաղորդմամբ, տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց տան մոտակայքում՝ շան կծելու հետևանքով: Տեղում Վ-ը Թ․-ի մայրը հայտնել է, որ որդին նշված վնասվածքները ստացել է հունիսի 16-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում որդու քավորի տան դիմաց կապած վիճակում գտնված շան կծելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանիի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: