Սամվել Շահրամանյանը հայտարարություն է տարածել |МедиаМесс

Քաղաքականություն 22 հունիսի 2024, 17:19
Main Image
«Սկզբից ուզում եմ ասել, որ սա մեքենայի հարց չի, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է, և այդ ժամանակ, երբ փորձել են մեքենան տանել, հասկացել են, որ դա անօրինական է, դրա համար պետք է դատարանի համապատասխան վճիռ լինի, հեռացել են։ Այդ նույն օրը՝ երեկոյան, ես հեռախոսազրույց եմ ունեցել ՔԿ ղեկավարի հետ իր նախաձեռնությամբ, և մեր խոսակցության արդյունքը եղել է այն, որ ինքը ասեց՝ իրեն սխալ են զեկուցել։ Այս սխալ զեկույցը փակելու համար ինքնագլուխ որոշումներ են կայացրել մեքենան առգրավելու, ինքը չի իմացել՝ այդ մեքենան սպասարկում է Արցախի նախագահին, եթե իմանար, այդպիսի բան չէր լինի»,-ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում։ Շահրամանյանի խոսքով՝ այդ մեքենան, որտեղ ասեին, կուղարկեին, պայմանավորվածությունն այդպիսին է եղել։ Այս ամենը, ըստ նրա, ցույց է տալիս վերաբերմունքը Արցախի նկատմամբ։ «Ինձ հրավիրել են որպես վկա ցուցմունք տալու Սարգիս Գալստյանի գործով, տվել եմ տեղեկություններն, ինչ որ ունեցել եմ»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 21-ին, հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և ներս մտել։ Նրանք առգրավել են ներկայացուցչության տարածքում գտնվող Արցախի նախագահի Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։