Եգիպտոսը, Հորդանանը և Սաուդյան Արաբիան ողջունել են Հայաստանի որոշումը |МедиаМесс

Քաղաքականություն 21 հունիսի 2024, 23:48
Main Image

Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է պաղեստինյան պետությունը ճանաչելու Հայաստանի Հանրապետության որոշումը։

Ըստ քաղաքական գերատեսչության՝ դա կարևոր քայլ է, որն արտացոլում է Հայաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և միջազգային լեգիտիմության մասին համապատասխան բանաձևերի պահպանումը:

Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, դեսպան դոկտոր Սուֆյան Ալ-Քուին վերահաստատում է Թագավորության կողմից Հայաստանի կայացրած որոշման բարձր գնահատականը և աջակցությունը պաղեստինցի ժողովրդի ազատության և անկախ ինքնիշխան պետության իրավունքին՝ 1967թ.հունիսի 4-ի սկզբունքներին համապատասխան։ 

Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը՝ հայտարարելով, որ այդ որոշումը կարևոր քայլ է 1967 թվականի սահմաններում անկախ պաղեստինյան պետության ստեղծման գործընթացին աջակցելու համար։

Այդ երկրի ԱԳՆ-ն կրկնում է Թագավորության կոչը միջազգային հանրությանը, մասնավորապես Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստին պետությունը, քայլ կատարել դեպի դրա ճանաչումը: 

Ըստ քաղաքական գերատեսչության՝ այդ քայլը կամրապնդի միջազգային անվտանգության և խաղաղության հիմքերը։ 

Եգիպտոսը նույնպես ողջունել է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը։

Ըստ քաղաքական գերատեսչության՝ ճանաչումը կարևոր քայլ է, որով աջակցություն է բերվում Պաղեստինի ժողովրդի իրավունքների լեգիտիմությանը՝ վերջ դնելով իսրայելական օկուպացիային և ստեղծելով անկախ պետություն։