Պուտինը հայտարարություն է տարածել․ ինչ է որոշվել․ մանրամասներ |МедиаМесс
Քաղաքականություն 21 հունիսի 2024, 17:28Ռուսաստանը կզարգացնի մարտական ներդաշնակեցումը, ինչպես նաև զորավարժություններ կանցկացնի բարեկամական պետությունների հետ։ Այս մասին Կրեմլում ռազմական բուհերի շրջանավարտների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС-ը։ «Մտադիր ենք հետագայում ևս կատարելագործել զորքերի և զենքի կառավարման համակարգը, բարձրացնել մարտական ուսուցման ինտենսիվությունն ու որակը, անցկացնել զորավարժություններ, այդ թվում՝ մեր բարեկամ պետությունների մասնակցությամբ»,- ասել է Պուտինը։ Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ ՌԴ-ն և ԿԺԴՀ-ն պաշտպանական պայմանագիր են ստորագրել, բացի այդ, Մոսկվան համատեղ զորավարժություններ է անցկացնում ՀԱՊԿ երկրների, Պեկինի հետ։