ՀՀ-ն դե ֆակտո ժողովրդավարական երկիր չէ. Հովհաննես Ազոյան |МедиаМесс
Քաղաքականություն 21 հունիսի 2024, 16:08Ժողովրդավարությունն ինձ համար իրավունքն է, պարտավորությունն է և ապահովությունը։ Ահա այս երեք նախապայմանն է ինձ համար, որ կստեղծի կենսունակ միջավայր, որտեղ ես կզբաղվեմ ստեղծարար աշխատանքով, կունենամ էսթետիկ կենցաղ ու կապրեմ երջանիկ:
Այս մասին ԱԺ-ում ՀՀ-ի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով լսումներին հայտարարեց Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամ, դերասան Հովհաննես Ազոյանը։
«ՀՀ-ն, ըստ իր Սահմանադրության, ժողովրդավարական երկիր է։ Ասել է թե՝ ՀՀ-ն դե յուրե ժողովրդավարական երկիր է, իսկ դե ֆակտո՞։ Իմ պատասխանն է՝ ո՛չ: Ժողովրդավարությունը թերի չի լինում, ինչպես չի լինում հատվածային ժողովրդավարություն ընտրովի մոտեցմամբ կամ ժողովրդավարություն ըստ քաղաքական իրավիճակի ու ճաշակի։ Կա՛մ լինում է կատարյալ, կա՛մ չի լինում ընդհանրապես։ Թերին ինքնախաբեություն է»,- ասաց նա։