Բլինքենն Ալիևին կոչ է արել առանց հապաղման Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել |МедиаМесс

Քաղաքականություն 21 հունիսի 2024, 10:32
Main Image

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Պետքարտուղարն ընդգծել է խաղաղության պայմանագրի՝ անհապաղ կնքման կարևորությունը։ Նա նաև հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և հանձնառություններին, ինչպես նաև ազատ արձակել կալանավորվածներին։ Նա կոչ է արել Ադրբեջանին դա անել արագ։