Սուրեն Պետրոսյան հայտարարություն է տարածել |МедиаМесс

Քաղաքականություն 20 հունիսի 2024, 20:35
Main Image

«Վաղը մամուլի ասուլիս եմ հրավիրելու ու բոլոր հարցերին պատասխան տամ։ Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում, այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են»,-«Թերթ»-ի հետ զրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Նա չի ցանկացել այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա հրավիրվող մամուլի ասուլիսին։

Հիշեցնենք, որ hունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից Սուրեն Պետրոսյանն անհետացել էր։ Այնուհետև, Բագրատ Սրբազանի խոսքով, ասել էր, որ իրեն ԱԱԾ աշխատակիցներն են տարել։
Իսկ իրավապահ մարմիններն հայտնել էին, որ բերման ենթարկվածների, ձերբակալվածների մեջ Սուրեն Պետրոսյանը չկա ։