Միրզոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ |МедиаМесс

Քաղաքականություն 20 հունիսի 2024, 19:39
Main Image

Վիլնյուս այցի շրջանակներում հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ:

Տիխանովսկայան բելառուս ընդդիմադիր գործիչ է։ Օրեր առաջ սոցկայքի իր էջում գրել էր, որ Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինային․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն կլինի իշխանության ղեկին։ Նա իրավացի է։ Աշխարհին անհրաժեշտ է ազատ և ժողովրդավարական Բելառուս՝ որպես խաղաղության հուսալի գործընկեր, ոչ թե դավաճան բռնապետ»։