Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ |МедиаМесс

Քաղաքականություն 19 հունիսի 2024, 15:59
Main Image

Արտասահմանյան երկրներ ռազմական նշանակության մատակարարումներն իրականացվում են՝ հաշվի առնելով ռազմական հատուկ գործողության կարիքները, ինչի մասին մեր ղեկավարությունը բացմիս խոսել է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սպառազինության և ռազմատեխնիկայի որոշ տեսակների մատակարարման սահմանափակումները վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլև մեր մյուս գործընկերներին։ Չենք հրաժարվում Երևանի հետ ռազմատեխնիկական ոլորտում շփումներից։ Դրանք բնականոն ընթանում են, հայկական կողմից որևէ բողոք չենք ստացել»,- ասել է նա։