«Գալստանյանը շառլատան է». Արսեն Թորոսյան |МедиаМесс
Քաղաքականություն 19 հունիսի 2024, 14:44
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, Civic-ի եթերում պատասխանելով հարցին՝ շարժումն ի՞նչ տվեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, պետությանն ու իշխանությանը, ասել է. «Պետությանը հատուկ ինչ-որ բան չտվեց, մի վատ բան արձանագրվեց, որ ցուցարարները հարձակվեցին իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանների վրա: Իշխանությանը, միգուցե, հնարավորություն տվեց իրերը, իրադարձություններն ու անձանց ուղիղ իրենց անունով կոչելու, իսկ կոնկրետ իրեն, աջակցող ուժերին ու եկեղեցուն, տվեց չեղած հեղինակության հեղինակազրկում... Ցավս այն է, որ մեր որոշ քաղաքացիներ խաբվել են այս շառլատանի հայտարարություններին, իսկ որ նա պարզապես շառլատան է, փաստ է»: |