Քիչ առաջ Բագրատ Սրբազանը հանդես եկավ հայտարարությամբ |МедиаМесс
Քաղաքականություն 19 հունիսի 2024, 11:32
«Հունիսի 12-ն այն ջրբաժանն էր և մտորումների առիթը, որ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունի ձգտող և իր աթոռը պահպանելու կոչված փոքրիկ խումբ է, որը պատրաստ է գնալու ամեն ինչի»,- ընթացող ասուլիսի մեկնարկին ասաց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Հունիսի 12-ի արձանագրումով պայքարի վերադասավորման փուլն ենք մտել, որն ավելի ներառական և ընդգրկուն է դառնալու, բովանդակությունը մնալու է նույնը․․․ Շարժումը շարունակվում է է՛լ ավելի մեծ թափով, ներքին կազմակերպչական վերադասավորումներով, որին շատ շուտով ականատես կլինեք, ինչպես նաև մասնակից»,-ասաց նա՝ խոսելով նաև շարժման ընթացքում կալանավորումների, բռնաճնշումների, ոստիկանության գործողությունների մասին։ |