Ի՞նչ եկամուտներ են հայտարարագրել Փաշինյանը և Աննա Հակոբյանը |МедиаМесс

Քաղաքականություն 18 հունիսի 2024, 23:53
Main Image
Iravaban.net-ը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի 2023 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Նիկոլ Փաշինյանը տարվա սկզբին ՀՀ բանկերից մեկում ունեցել 3 միլիոն 15 հազար դրամ ավանդ, որը տարվա վերջում կազմել է  3 միլիոն 426 հազար դրամ։

Տվյալ տարվա սկզբում Նիկոլ Փաշինյանը բանկերից մեկում դրամով ունեցել է շուրջ 228 հազար դրամ, որը տարվե վերջում չի փոփոխվել, մեկ այլ բանկում ունեցել է 154 հազար 562 դրամ, որը տարվա վերջին դարձել է 803 հազար 396 դրամ։ ՀՀ վարչապետը նաև մի քանի եվրո է հայտարարագրել։

Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է տվյալ տարվա  սկզբում և վերջում առկա կանխիկ դրամը։ Տարվա սկզբում՝ 800 հազար դրամ, տարվա վերջում՝ 950։ Նա նաև հայտարարագրել է 800 դոլար։

Նիկոլ Փաշինյանը եկամուտ է ստացել 6 աղբյուրից։ Ստացել է փոխառություն  1 միլիոն 335 հազար դրամ, իր գրքի վաճառքից՝ 121 հազար 400 դրամ, որպես աշխատավարձ՝ 16 միլիոն 722 հազար 873 դրամ, որպես այլ եկամուտներ նշվում է նաև 411 հազար 113 դրամի և 9 հազար 955 եվրոյի մասին։

Եկամտի աղբյուրներից մեկն ամբողջությամբ պաշտպանված է, որևէ տվյալ չի հաղորդվում։

Շուրջ 5 միլիոն 357 հազար 546 դրամի ստացված փոխառություն է հայտարարագրվել։

Ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը կազմել է 11 հազար 126 եվրո (շուրջ 4 միլիոն 675 հազար 145․2 դրամ):

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հայտարարագրել է հետևյալ գույքն ու եկամուտները։

Տարվա սկզբում հայտարարագրել է 1 բնակարան, որը միանձնյա չի տնօրինում, ժառանգություն է ստացել 2006-ի մայիսին․ այն գտնվում է Երևանում, ինչպես 2-րդ բնակարանը, որը Հակոբյանը տնօրինում է միանձնյա, այն գնվել է 2005-ի փետրվարին։

Աննա Հակոբյանը հայտարարագրվել է 3 տրանսպորտային միջոցները՝ NISSAN (2008), RENAULT (2006), VAZ (2004)։
Գրող Հրանտ Մաթևոսյանի դստեր՝ Շողեր Մաթևոսյանի հետ բաժնեմաս ունի, որը կազմում է 25 հազար դրամ։ Նա հայտարարագրել է եկամտի աղբյուրը՝  «Դարեսկիզբ» ընկերությունը, որից 2023 թվականի ընթացքում ստացել է 3 միլիոն 250 հազար դրամ։