Եկամտի 4 աղբյուր․ Ի՞նչ եկամուտ է հայտարարագրել Մարիամ Փաշինյանը |МедиаМесс
Քաղաքականություն 18 հունիսի 2024, 23:39Iravaban.net-ը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի 2023 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը հայտարարագրել է տվյալ տարվա սկզբում և վերջում առկա դրամական միջոցները։ Տարվա սկզբում հայտարարագրված 781 հազար 583 դրամից տարվա վերջում ոչինչ չի մնացել։ Նա նշել է եկամտի 4 աղբյուր, 2-ը՝ վարձատրություն, 2-ը՝ փոխառություն։
Մարիամ Փաշինյանը Step Consulting ընկերությունից որպես աշխատավարձ հայտարարագրել է 217 հազար 217 դրամ, իսկ Digitain-ից՝ 10 միլիոն 720 հազար 33 դրամ։
Որպես փոխառություն հայտարարագրվել է 110 հազար 994 դրամ, որը տարվա վերջում մնացել է անփոփոխ, իսկ 445 հազար դրամ վերցված փոխառությունից մնացել է 373 հազար 501 դրամը։
Մարիամ Փաշինյանը 2023 թվականին հանգստի համար կատարած ճանապարհածախսի (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր) կեցության ծախսի համար հայտարարագրել է 3 միլիոն 130 հազար 357 դրամ։