ՌԴ ԱԳՆ–ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռանալու մասին |МедиаМесс
Քաղաքականություն 18 հունիսի 2024, 11:29Արևմուտքը Հայաստանի իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` «Комсомольской правда»-ին տված հարցազրույցում:
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ աշխատանքներին Երևանի լիարժեք մասնակցությունը համապատասխանում է հայ ժողովրդի իղձերին, ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին․
«Ինչ էլ խոստանան արևմտականները, որոնք «դրդել են հայկական իշխանություններին «սառեցնել» մասնակցությունը կազմակերպությանը, ՀԱՊԿ-ի՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի՝ գործուն այլընտրանքներ այսօր չկան»,- մանրամասնել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքները համակարգված ընթանում են՝ Երևանին թողնելով հետևում․
«Կազմակերպությունում ընթանում է ճգնաժամային արձագանքման նոր ալգորիթմների մշակում, կազմակերպության հավաքական ուժերի կարողությունների ամրապնդում՝ հաշվի առնելով ռուսական մարտական փորձը, ընդունվում են լուրջ ծրագրային փաստաթղթեր՝ Կենտրոնական Ասիայում մեր դաշնակիցների սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ», - ընդգծել է նա: