Ռուսաստանը ցանկանում է օգնել Ադրբեջանին․ մանրամասներ |МедиаМесс

Աշխարհ 06 հունիսի 2024, 21:37
Main Image

Ռուսական ընկերությունների մասնակցությունը «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների» վերականգնմանը «տնտեսական համագործակցության խոստումնալից ուղի» է։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստան-Ադրբեջան գործարար երկխոսության ժամանակ ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա նշել է, որ Ադրբեջանը առաջնահերթ ուշադրություն է դարձնում «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնմանը», և «ռուսական բիզնեսի ներուժն այստեղ կարող է պահանջված լինել»։

Գալուզինը ընդգծել է, որ երկու երկրներն էլ ակտիվորեն համագործակցում են «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակներում և վստահություն է հայտնել, որ «Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են նպաստել այս կարևոր տրանսպորտային զարկերակի ձևավորմանը, որը կմիացնի Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսային Եվրոպայի մի մասը Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի հետ»։