Հրաձգություն՝ Մոսկվայում․ կա զոհ (նյարդերից թույլ անձանց՝ չդիտել) |МедиаМесс
Աշխարհ 06 հունիսի 2024, 16:04
Մոսկվայում անհայտ անձը կրակ է բացել անցորդի ուղղությամբ։ SHOT թելեգրամյան ալիքը կադրեր է հրապարակել հրաձգության պահից։ Կադրերում երևում է՝ ինչպես է սևազգեստ տղամարդը հետևում իր զոհին։ Մարդասպանը մոտենում է, կրակոցներ արձակում և փախչում։ Նշվում է, որ վերջինս առնվազն 4 կրակոց է արձակել։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունն ու շտապօգնությունը։ Հարձակում գործած անձին դեռ չեն գտել։ |