ՌԴ-ում հայազգի պատգամավորը կոչ է արել «սպանել ռուսներին չսիրողներին»․ Hraparak.am |МедиаМесс

Աշխարհ 05 հունիսի 2024, 17:41
Main Image

ՌԴ Պսկովի մարզային խորհրդարանում այսօր առաջարկ է հնչել «սպանել նրանց, ովքեր չեն ցանկանում տեսնել կամ սիրել ռուսներին»։

Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, նման կոչ է արել «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավոր Արմեն Մնացականյանը:  Այդ մասին նախ խոսել է նահանգապետ Միխայիլ Վեդերնիկովի զեկույցից հետո:

«Մենք ապրում ենք դժվարին ժամանակներում, և ինչպես Միխայիլ Յուրիևիչն է (Վեդերնիկով՝ նահանգապետ - խմբ.) ասում, ինչպես մենք ենք ասում և մեր նախագահը՝ միայն գարծերով կարելի է ապացուցել: Ներողություն եմ խնդրում այս բառի համար, սպանել նրանց, ովքեր չեն ուզում տեսնել կամ սիրել մեզ: Սա ամենակարևորն է»,- հայտարարել է հայազգի պատգամավորը:

Աղբյուրը՝ Hraparak.am