Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին |МедиаМесс
Աշխարհ 02 հունիսի 2024, 23:10Իրանի հյուսիսում գտնվող հիվանդանոցներից մեկում չճշտված հիվանդությունից մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին:
Ինչպես փոխանցում է Iran International (Iranintl) լրատվականը, այս մասին հայտնել են Իրանի պետական լրատվամիջոցները:
Նա նախկինում ծառայել է որպես «Ղուդս»-ի՝ Իմամ Ալիի հատուկ ստորաբաժանումների հրամանատարի տեղակալ և եղել է դիմադրության ճակատի գլխավոր հրամանատարը: