Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է արել |МедиаМесс
Աշխարհ 01 հունիսի 2024, 15:00Կովկասում անվտանգության և խաղաղության հաստատումը պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ և մշտական խաղաղության պայմանագրի կնքում:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Մենք աջակցում ենք այս ուղղությամբ ջանքերին և ցանկանում ենք հնարավորինս շուտ հասնել դրական արդյունքի։ Ինչպես ընդգծել է Ալիևը, պետք է օգտագործենք խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը»,- ասել է Գյուլերը: