Պատմության մեջ առաջին անգամ գիտնականներին հաջողվել է լիովին բուժել 2-րդ տիպի շաքարային դիաբետը․ Tert.am |МедиаМесс
Աշխարհ 31 մայիսի 2024, 19:21Չինացի գիտնականները հայտարարել են, որ ցողունային բջիջների նորարարական թերապիայի միջոցով բուժել են շաքարային դիաբետով հիվանդ 59-ամյա բուժառուին։ Սա պատմության մեջ շաքարային դիաբետի բուժման առաջին դեպքն է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Discovery ամսագրում, հաղորդում է Tert.am–ը։
Հաղորդվում է, որ բուժառուն, որը մոտ 25 տարի հիվանդ է եղել երկրորդ տիպի շաքարային դիաբետով և այդ ընթացքում կորցրել է ենթաստամոքսային գեղձի՝ ինսուլին արտադրող գրեթե բոլոր բջիջները, ցողունային բջիջների փոխպատվաստման պրոցեդուրա է անցել 2021 թվականին։ Նման հիվանդները սովորաբար ինսուլինի հաճախակի ներարկումների կարիք են ունենում և նրանց մոտ բարձր է լինում նյարդերի, երիկամների ու սրտամկանի վնասման հավանականությունը, սակայն թերապիայից հետո այս բուժառուն 2022 թվականից չի ընդունել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկողության տակ պահող դեղեր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։