Վրաստանում թեժ է․ իշխանական պատգամավորը ջուր է լցրել ընդդիմադիր գործընկերոջ վրա |МедиаМесс

Աշխարհ 28 մայիսի 2024, 21:24
Main Image

Վրաստանի խորհրդարանում, որտեղ քննարկվում է «գործակալների օրենքի» վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, իշխող «Վրացական երազանքի» պատգամավոր Իրմա Զավրադաշվիլին ջուր է լցրել ամբիոնի մոտ կանգնած ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեի վրա։

Նիստը վարող խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Կախիանին նկատողություն չի արել «Վրացական երազանքի» պատգամավորին։

«Շնորհակալություն, բռավո: Սա եք դուք: Ոչինչ, այս ջուրն ինձ ոչինչ չի անում, իսկ դավաճանության ճանապարհը, որը դուք ընտրել եք, ոչինչ չի տա նաև վրաց ժողովրդին»,- ասել է Վաշաձեն՝ դիմելով Զավրադաշվիլիին:

Ի դեպ, այսօր «Վրացական երազանքը» նախատեսում է հաղթահարել նախագահ Զուրաբիշվիլիի կողմից «ռուսական օրենքի» վետոն։
 

Աղբյուրը՝ Aliq.ge